Stairway to Heaven (երգ), բրիտանական Led Zeppelin խմբի երգերից է, գրվել է 1971 թվականի վերջին։ Այն գրվել է խմբի կիթառիստՋիմմի Փեյջի և վոկալիստ Ռոբերտ Փլանթի կողմից՝ խմբի 4-րդ ալբոմի համար (հայտնի է Led Zappelin IV անունով)։ Այն շատ հաճախ համարում են ռոք ժանրում աշխարհի լավագույն երգերից։ 8 րոպե և երկու վայրկյան տևողությամբ երգն ունի երեք բաժին, յուրաքանչյուրն աճող տեմպով և ձայնով։ Երգը սկսվում է որպես դանդաղ ակուստիկ-բաս ֆոլկ մեղեդիով։ Վերջին մասը արդեն ծանր ռոք ժանրում է, գործիքավորված է Փեյջի սոլո կիթառի համար և ավարտվում է Փլանթի միայնակ երգով՝ «And she's buying a stairway to Heaven» տողով։ «Stairway to Heaven» երգը 2000 թվականին VH1 ընկերության կողմից ընդգրկվել է լավագույն ռոք երգերի հարյուրյակում, զբաղեցրել է 31-րդ հորիզոնականը «Rolling Stone magazine»-ի՝ Բոլոր ժամանակների լավագույն 500 երգերը ցուցակում։ 1970-ական թվականներին ԱՄՆ-ում այն համարվում էր FM ռադիոյում ամենամեծ պահանջարկն ունեցող երգը։
Երգի ստեղծման պատմությունը
Երգը ստեղծվել է 1970 թվականին, երբ Ջիմի Փեյջն ու Ռոբերտ Պլանտը Ամերիկայում իրենց 5-րդ համերգային շրջագայությունից հետո հանգստանում էին Bron-Yr-Aur ամառանոցում։ Ինչպես հիշում է Փեյջը, գործիքային մասը գրելու համար իրենից պահանջվել է բավականին երկար ժամանակ, սակայն, ի տարբերություն դրա, երգի երաժշտությունը գրվել է ընդամենը մեկ գիշերվա ընթացքում։ Փեյջն իր հետ վերցրել էր ձայնարկիչ, և կոմպոզիցիան նրա մոտ ծնվեց դրանով ձայնագրված մի քանի հատվածներն իրար միացնելով։
Ձայնագրումը
«Stairway to Heaven» երգի ձայնագրումը սկսվել է 1970 թվականի դեկտեմբերին, Իռլանդիայի «Basing Street Studios» անգլիական ստուդիայում։ Ձայնագրումն ավարտվեց այն ժամանակ, երբ Ռոբերտ Փլանթը 1971 թվականին Հեմփշիրում գրեց երգի բառերը։ Դրանից հետո նա վերադարձավ ստուդիա և գրեց կիթառի մենանվագը (սոլոն)։
Երգը բառերի ստեղծումը
Փլանթը երգի բառերի ստեղծման մասին ասել է.
Հեդլի Գրեյնջի հետ նստած էինք ամառանոցում։ Փեյջը ինչ-որ երգի ակորդներ էր գրում և նվագում ինձ համար։ Իմ ձեռքում թուղթ ու գրիչ կար։ Չգիտես ինչու, այդ օրը ես զզվելի տրամադրություն ունեի։ Հանկարծակի ձեռքս շարժվեց ու սկսեց գրել երգի առաջին տողերը. «Ապրում է մի այնպիսի կին, ով վստահ է՝ ինչը փայլում է, այն ոսկի է, ահա նա երկնքի աստիճանի վրա է»։ Որոշ ժամանակ ես նստել և նայում էի այդ նախադասությանը, հետո վերջապես շարունակեցի...
I was just sitting there with Pagey in front of a fire at Headley Grange. Pagey had written the chords and played them for me. I was holding a paper and pencil, and for some reason, I was in a very bad mood. Then all of a sudden my hand was writing out words. ‘There’s a lady who’s sure, all that glitters is gold, and she’s buying a stairway to heaven.’ I just sat there and looked at the words and then I almost leaped out of my seat.
Ինչպես հետագայում հաստատել է Փեյջը, Փլանթի մոտ շատ հաճախ է եղել այն զգացումը, թե իր ձեռքը երգերի բառերը գրելիս «ինչ-որ առեղծվածային ուժ» է շարժում[2][3]։
Փեյջն այս երգը համարում է իրենց խմբի լավագույն երգն ու այցեքարտը[4]։
↑«Songs of the Century». Recording Industry Association of America. 2001 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 18–ին-ին.
↑Creswell, Toby (2005). «Stairway to Heaven». 1001 Songs: the Great Songs of All Time (1st ed.). Prahran: Hardie Grant Books. էջ 516. ISBN9781740664585.