Գոյություն ունի «Rollin’ (Urban Assault Vehicle)» ռեմիքսը հիփ-հոփ կատարողներ DMX-ի, Method Man-ի և Redman-ի մասնակցությամբ (պրոդյուսեր՝ Swizz Beatz)։ Այն եղել է «Ֆորսաժ» ֆիլմի սաունդթրեքը։ Ռեմիքսը ներառվել է նաև ալբոմի թրեքների ցանկում։
Կոմպոզիցիաների ցանկ
CD 1
«Rollin' (Air Raid Vehicle)»
«I Would For You» (Life)
«Take A Look Around» (Instrumental)
«Rollin' (Air Raid Vehicle)» (Music Video)
CD 2
«Rollin' (Air Raid Vehicle)»
«Show Me What You Got»
«Rollin' (Air Raid Vehicle)» (Instrumental)
«Video Snippets»
Տեսահոլովակ
Տեսահոլովակը նկարահանվել է Նյու Յորքում՝ նախկին Համաշխարհային առևտրի կենտրոնի Հարավային աշտարակում։ Տեսահոլովակի սկզբում Ֆրեդ Դյորստի մոտ են գալիս Բեն Ստիլլերն ու Ստիվեն Դորֆը Bentley Azure մեքենայով։ Բենթլիից լսվում է Limp Bizkit խմբի «My Generation» երգի կրկներգը։ Նրանք սխալմամբ Դյորստին ընդունում են կամերդիների տեղ և նրան են նետում մեքենայի բանակին։ Դրանից հետո Ֆրեդը նստում է մեքենան ու միացնում շարժիչը, ապա շրջում Մանհեթենով՝ տեսահոլովակի ընթացքում հավաքելով Limp Bizkit-ի մյուս մասնակիցներին։ Զուգահեռաբար տեսահոլովակը ցուցադրում է նաև Ֆրեդին, որը երգում ու պարում է աղջիկների հետ երկվորյակ աշտարակներից մեկում և պարային սենյակում։ Տեսահոլովակից հանված են ոչ ցենզուրային արտահայտությունները։
Տեսահոլովակն արժանացել է «Լավագույն ռոք տեսահոլովակ» մրցանակի 2001 թվականի MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում։
2001 թվականի սեպտեմբերի 10-ին Limp Bizkit խումբն ստացել է նամակ Համաշխարհային առևտրի կենտրոնից, որում շնորհակալություն է հայտնվել աշտարակները տեսահոլովակում ցուցադրելու համար։ Դա տեղի է ունեցել Նյու Յորքում ահաբեկչական հարձակման հետևանքով երկվորյակ աշտարակների ոչնչացումից մեկ օր առաջ[5]։