XXXTENTACION Presents: Members Only, Vol. 4, XXXTentacion-ը գլխավորող ամերիկյան Members Only հիփ հոփ խմբի առաջնաելույթային ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2019 թվականի հունվարի 23-ին[1][2]՝ Թենթասիոնի ծննդյան օրը։ Ալբոմը պարունակում է Members Only արտիստների՝ Ski Mask The Slump God, Bless Santana, Craig Xen և այլք, մասնակցությամբ բազմաթիվ երգեր։ Սա խմբի առաջին թողարկումն էր 2018 թվականի հունիսի 18-ին Ֆլորիդա նահանգի Դիրֆիլդ Բիչ քաղաքում XXXTentacion-ի մահից հետո[3][4][5][6][7]։
Առաջխաղացում և հեռարձակում
Ալբոմը թողարկվել է 2019 թվականի հունվարի 23-ին՝ Թենթասիոնի ծննդյան օրը։ Ալբոմի թողարկման օրը Members Only-ի մասնակիցները 2019 թվականի հունվարից մինչև մարտ մեկնել են 22-օրյա շրջագայության՝ kid Trunks-ի և Craig Xen-ի գլխավորությամբ և այլ կատարողների՝ Cooliecut-ի, Bass Santana-ի, Flyboy Tarantino-ի, Rawhool-ի, SB-ի, ReddzMoney-ի, DJ Slicid-ի և JAKEGATEWOOD-ի մասնակցությամբ[8]։
«Sauce!» երգի համար անիմացիոն տեսահոլովակ է թողարկվել 2019 թվականի փետրվարի 15-ին՝ XXXTentacion-ի կատարմամբ։ Հոլովակի անիմատորը և ռեժիսորը Տրիստան Զամիտն էր[8]։ Ալբոմը ամերիկյան Billboard 200 հիթ-շքերթում հասել է 18-րդ հորիզոնական։ «Sauce!» երգը 2019 թվականի հունիսի 28-ին արժանացել է ոսկե RIAA հավաստագրի ԱՄՆ-ի համար։
Առևտրային հաջողություն
ԱՄՆ-ում Members Only, Vol. 4-ը Billboard 200 հիթ-շքերթում առաջնաելույթ է ունեցել 18-րդ հորիզոնականում՝ հավաքելով ալբոմի 16.000 միավոր համարժեքը, ընդ որում՝ 2.000-ը ստացվել է առաջին շաբաթվա ընթացքում ալբոմի զուտ վաճառքից[9][10]։
«Over the Rainbow» (Cooliecut, Kin$oul и Rawhool Mane)
Vngry
2:46
22.
«Red Pills (Love in the Matrix)» (Cooliecut and Kin$oul)
Vngry
2:23
23.
«Empty» (Cooliecut, Craig Xen, Kin$oul и Ski Mask the Slump God)
Natra Average
3:46
24.
«Rebirth (2016)» (XXXTentacion и Killstation)
XXXTentacion
Killstation
2:34
64:44
Մեկնաբանություններ
«Sauce!» երգը XXXTentacion-ի 2018 թվականի «Ice Tray» ռեմիքսի ռեմիքսն է՝ Quality Control-ից, Quavo-ից և Lil Yachty-ից, որը նույն անունն ունի, ինչպես այս ռեմիքսը, բայց ոճավորված է որպես «$ aUcE!»: