Mainstream Top 40 (Pop Songs)
Mainstream Top 40 (Pop Songs, կամ Pop Songs Airplay Chart), Billboard ամսագրի հիմնական չարթերից մեկը, որը ներառում է 40 ամենահանրաճանաչ փոփ երգերը։ Չարթը հիմնվում է երգերի ռադիոկայաններում կրկնակի հեռարձակման տվյալների վրա։ Հիմնվել է 1992 թվականին։ Տվյալները հավաքագրվում և մշակվում են Nielsen Broadcast Data Systems (Nielsen BDS) ընկերության կողմից։ 2018 թվականին չարթի ստեղծման համար հաշվարկվում էին 168 հանրաճանաչ ռադիոկայանների տվյալները[1][2][3]։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ |