Love of My Life (երգ, Queen)
«Love of My Life» (անգլ. թարգմանաբար՝ «Իմ կյանքի սեր»), անգլիական Քուին ռոք խմբի երգը 1975 թվականի «A Night at the Opera» ալբոմից[1]։ Տեքստի հեղինակը Ֆրեդի Մերկուրին է։ Երգի համերգային տարբերակը ճանաչում է ձեռք բերել, և այդ ձայնագրություններից մեկը, «Live Killers» համերգից, թողարկվել է որպես սինգլ՝ «Now I’m Here» երգի «Բ» կողմում։ Երգի ստուդիական տարբերակԵրգի հիմնական երաժշտական գործիքը դաշնամուրն է։ Մերկուրին ասել է, որ դաշնամուրի հատվածի վրա ազդեցություն են ունեցել Շոպենը և Բեթհովենը։ Երգում նաև օգտագործվում է տավիղ, էլեկտրակիթառ և բաս կիթառ։ Տավիղը հնչում է սկզբում և վերջում։ Բրայան Մեյը, դաշնամուրի նվագակցությամբ, կիթառային սոլո է նվագում։ Ջոն Դիքոնը մի քանի հատվածներում բաս է նվագում։ Մեկ հատվածում ծնծղան է օգտագործվում։ ՏեսահոլովակՏեսահոլովակի ռեժիսորը Դենիս Դե Վալանսն է։ Հոլովակը նկարահանվել է երգի համերգային տարբերակի համար։ Տեսահոլովակում ցուցադրվում է խմբի ելույթը Տոկիոյում և Մայնի Ֆրանկֆուրտում, սակայն տեսահոլովակի ձայնը Ֆրանկֆուրտի համերգից է։ Տեսահոլովակում ցուցադրվում են երկու համերգների ձայնագրություններ։ Կադրերը միահյուսվում են միմյանց միջև և արտաքնապես բավականին տարբեր են։ Տոկիոյի տեսարաններում առկա է փիրուզագույն թեթևակի լուսավորում, իսկ Ֆրանկֆուրտում լուսավորումը սովորական է։ Նաև կա տարբերություն երաժիշտների հագուստների միջև՝ Տոկիոյում Մեյը սպիտակ վերնաշապիկ է կրում, իսկ Ֆրանկֆուրտում՝ սև վերնաշապիկ և սպիտակ բաճկոնակ։ Մերկուրին երկու համերգներում միանման է հագնված՝ մուգ տաբատ և տաբատակալներ։ Տեսահոլովակում հիմնականում ցուցադրվում են Մերկուրին և Մեյը։ Մուգ լուսավորման հետևանքում Դիքոնը և Ռոջեր Թեյլորը չեն երևում, երբեմն ցուցադրվում են նրանց համերգային լուսանկարները։ Երգի համերգային տարբերակ
Համերգային ելույթների համար Մեյը երգի ավելի սովորական տարբերակն է արել։ Այդ տարբերակում գերիշխող գործիքը տասներկու լարանոց կիթառն է։ Դաշնամուրի և տավիղի հատվածները բացակայում են։ Երգում առկա է կիթառային սոլո, սակայն այն կատարվում է առանց էլեկտրակիթառ։ 1979 թվականին, «Love of My Life»-ի համերգային ելույթը «Live Killers» ալբոմից թողարկվել է որպես սինգլ։ Երգի կատարման ժամանակ լուսավորությունը մարում է, որի արդյունքում միասին երևում են միայն Մերկուրին և Մեյը։ Երգիչը կանգնած է խոսափողով, իսկ նրա մոտ նստած է կիթառահարը՝ կիթառի հետ միասին։ Երբեմն կրկներգը երգում է հանդիսատեսը, որի ընթացքում Մերկուրին դիրիժոռություն է անում։ Հարավային Ամերիկայում սա շատ հավանեցին և այդ պատճառով այնտեղ սիրեցին այս երգը։ Երգը՝ «The Prophet’s Song» երգի հետ միասին, երբեք չի կատարվել, սակայն ալբոմում սահուն անցում է կատարվում մյուսին։ «Queen + Paul Rodgers» շրջագայության ժամանակ երգի վոկալային հատվածները կատարել է Մեյը։ Սովարաբար, նա երգը նվիրում էր Ֆրեդիին, սակայն «Return of the Champions» համերգի ժամանակ նա ասաց, որ դահլիճում գտնվում է Մերկուրիի մայրը, և երգը նվիրեց նրան[2]։ Փաստեր
Քավեր տարբերակներ
Չարթեր
Հավաստագրում
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ |