I Need a Doctor
«I Need a Doctor» (հայերեն՝ «Ինձ բժիշկ է հարկավոր»), ամերիկացի ռեփեր Dr. Dre-ի երկրորդ պաշտոնական սինգլը նրա երրորդ` «Detox» ալբոմից։ Երգի ձայնագրությանը մասնակցել են նաև ռեփեր Էմինեմը և երգչուհի Սկայլար Գրեյը[1]։ Ստեղծման պատմությունԵրգի պաշտոնական տարբերակի պրեմիերան կատարվել է Dr․ Dre-ի պաշտոնական կայքի միջոցով։ Երգի պրոդյուսերը Ալեքս դա Քիդն է, որը հայտնի է «Castle Walls» (ռեփեր T.I.-ի համար), «Massive Attack» (Նիքի Մինաժի համար) երգերի և «Airplanes» և «Love the Way You Lie» միջազգային հիթերի շնորհիվ։ «MTV» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ալեքսը պատմել է Dr. Dre-ի հետ աշխատանքից ստացած տպավորությունների մասին․
Երգը բաղկացած է երեք հատվածից։ Առաջին երկուսը կարդում է Էմինեմը։ Նա շնորհակալություն է հայտնում իր ուսուցչին գործունեության սկզբում իրեն վստահելու և մեր օրերում փառքը վերադարձնելիս իրեն օգնելու համար։ Երրորդ հատվածն արդեն կարդացել է հենց ինքը՝ Dr. Dre-ն, որտեղ նա շնորհակալություն է հայտնում Էմինեմին դժվար օրերին իրեն չլքելու համար։ Dre-ն նաև երգի մեջ ասում է, որ «Սև երաժշտությունը բարձրացրել է սպիտակ տղան»[2]։ Երաժշտական տեսահոլովակԵրգի հիման վրա նկարահանվել է նաև տեսահոլովակ։ Ռեժիսորը «Սպառնալիք հասարակությանը», «Դժոխքից», «Եղիայի գիրքը» ֆիլմերի և «Հպում չարիքին» սերիալի բեմադրող Ալեն Հյուզն է[3][4]։ Պրեմիերան կայացել է 2011 թվականի փետրվարի 24-ին։ Տեսանյութը պատրաստված է կինեմատոգրաֆիկ եղանակով։ Ներածության մեջ դոկտոր Դրեն կանգնած է ժայռի վրա և նայում է ծովին, այնուհետև նստում է ֆերրարին և սլանում ավտոճանապարհի երկայնքով։ Այս ամբողջ ընթացքում ցուցադրվում են ֆլեշբեքեր Dre-ի նախկին կյանքից, ինչպես նաև «Without Me» տեսահոլովակից։ Հանկարծ դժբախտ պատահար է տեղի ունենում, և Dre հայտնվում է հիվանդանոցում։ Էմինեմը կարդում է իր հատվածները կաթիլային ընդունող Dre-ի դիմաց։ Գրեյի կրկներգը երգում է հրեշտակը, որը հոլոգրաֆիկ ձևով հայտնվում է հերոսների գլխավերևում (կերպարը պատրաստված է «300 սպարտացիները» ֆիլմի պատգամախոսի ոճով)։ Գրեյը նկարահանվել է բժիշկներից մեկի կերպարում, ինչպես Ալեքս Դա Քիդը։ Վերջապես Dre-ն գիտակցության է գալիս, վերականգնվում և այցելում Էրիկ Ռայթի գերեզմանին։ Վերջինս ավելի հայտնի էր որպես ռեփեր Իզի Ի, որը սկսել է Dre-ի երաժշտական գործունեությունը՝ հիմնադրելով N.W.A-ը, և անդամակցել դրան Այս Քյուբի, Էմ Սի Ռենի և DJ Yella-ի հետ։ Երգի ներկայացումներ«I Need a Doctor» երգը հնչել է 2011 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ՝ «Love the Way You Lie» երգի երկրորդ մասի հետ միասին։ Կատարմանը մասնակցել են Էմինեմը, Սքայլար Գրեյը, Dr. Dre-ն, Ռիհաննան, Ադամ Լևինը և Maroon 5 խմբի ֆրոնթմենը[5]։ Քննադատական ակնարկներԵրգը քննադատների կողմից հիմնականում արժանացել է դրական գնահատականների։ «Digital Spy»-ի սյունակագիր Նիք Լևինը երգը գնահատել է հինգից հինգ աստղով՝ բարձր գնահատելով պրոդյուսեր Ալեքս դա Քիդի ոճը, Էմինեմի և Dre-ի հատվածները (նրանք, ըստ նրա, «բարձրացնում են երգի մակարդակը շատ լավից մինչև գերազանցի»)[6]։ Դիրք շքերթներում
Ծանոթագրություններ
|