«Fuck Up Some Commas» (խմբագրված՝ «F*ck Up Some Commas»), ամերիկացի ռեփեր Future-ի երգն է։ Այն թողարկվել է 2015 թվականի մարտի 2-ին՝ որպես նրա «Monster» կոչվող միքսթեյպի առաջին սինգլ[1]։ Երգը գրվել է Future-ի, Southside-ի և Գարի Հիլի կողմից։
Նախապատմություն և թողարկում
2014 թվականի սեպտեմբերի 24-ին Future-ը հայտարարում է, որ հոկտեմբերի 28-ին պատրաստվում է թողարկել իր նոր միքսթեյպը, որը կոչվելու է «Monster»[2]։ Միքսթեյպի երգացանկում ընդգրկված է 16 երգ, իսկ «Fuck Up Some Commas» երգը 5-րդն է այդ ցանկում[3]։ 2015 թվականի մարտի 2-ին երգը հասանելի է թվային ներբեռնման համար[1]։ Երգի պաշտոնական ռեմիքս տարբերակը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Բիգ Շոնը և Ռիք Ռոսը, ներկայացվել է 2015 թվականի մայիսի 25-ին[4]։ Երգի իր ռեմիքսն է թողարկել նաև ռեփեր Լիլ Ուեյնը[5]։
Այն որպես բոնուս երգ, նաև ընդգրկված է Future-ի «DS2» անվանումը կրող երրորդ ստուդիական ալբոմում, որը թողարկվել է 2015 թվականի հուլիսին[6]։
Տեսահոլովակ
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Motion Family-ն, թողարկվել է 2015 թվականի մարտի 27-ին[7]։ Տեսահոլովակում նկարահանվել են Boosie Badazz-ը, Young Scooter-ը, Metro Boomin-ը, Քարտիս Վիլյամսը, ինչպես նաև երգի պրոդյուսերներ DJ Spinz-ն ու Southside-ը[7]։ Տեսահոլովակը ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից։ «Rap-Up» ամսագիրը այն անվանել է «ճոխ»[7], իսկ «Complex» ամսագրի լրագրող Զաք Ֆրայդենլանդը անվանել է «էքստրավագանտ»[8]։
Երգի տարբերակներ
1. |
«F*ck Up Some Commas» (Explicit[1]) |
3։57 |
2. |
«Commas» (Clean[9]) |
3։56 |
Հիթ շքերթներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|
---|
| Ստուդիական ալբոմներ | |
---|
| Սեփական երգեր | |
---|
| Համագործակցություններ | |
---|
|