Ստեֆան Բերն (ֆր.՝ Stéphane Bern, նոյեմբերի 14, 1963(1963-11-14)[1][2][3][…], Լիոն), ֆրանսիացի լրագրող, ռադիովար և հեռուստահաղորդավար։
Կենսագրություն
Ավարտել է Փարիզում գտնվող Կարնո լիցեյը և Լիոնի բիզնես դպրոցը։ 1985-1987 թվականներին եղել է «Dynastie» ամսագրի գլխավոր խմբագրողը և համագործակցել է «Voici» ամսագրի հետ։ 1988 թվականին դարձել է «Jours de France» հրատարակության լրագրող։ 1999 թվականից եղել է «Le Figaro Madame»-ի «Իրադարձություններ» բաժնի գլխավոր խմբագրողի տեղակալ ու վարող[6]։
1992-1997 թվականներին Europe 1-ով վարել է Եվրոպայի թագավորական ընտանիքների սովետական քրոնիկան, սակայն համազգային հռչակ է ձեռք բերել TF1 հեռուստաալիքով, որտեղ վարել է «Célébrités» (1997-2001) և «Sagas» (1998-2003) ծրագրերը, իսկ 2003-2006 թվականներին Canal+-ով՝ «20 h 10 pétantes» ծրագիրը։ 2000 թվականից France Inter ռադիոկայանում դարձել է «Le Fou du roi»-ի վարող, 2011 թվականին փակվել է այդ նախագիծը, և սկսվել է նորը՝ «À la bonne heure»[7]։
2006-2007 թվականներին France 2-ով վարել է L’Arène de France բանավեճը։ Այդ ալիքով 2007 թվականի ամռանը Բերնը վարել է «Un autre monde» տարբեր քաղաքակրթությունների մասին պրայմ թայմ ծրագիրը, իսկ մինչև 2007 թվականի օգոստոսի 31-ը՝ «Pourquoi les manchots n’ont-ils pas froid aux pieds?»-ը («Ինչու՞ պինգվինների մոտ չեն սառում ոտքերը»)։ 2007 թվականի սեպտեմբերից France 2-ով ամեն շաբաթվա կիրակի օրերին հայտնվել է «Vivement Dimanche» ծրագրում, իսկ երեքշաբթի օրերին՝ «Secrets d’histoire»-ում։ 2010 թվականին սկսել է եթեր դուրս գալ «Comment ça va bien !» ծրագիրը։
2011 թվականին լուսաբանել է երկու թագավորական հարսանիքներ՝ Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի և Մոնակոյի իշխան Ալբեր II-ի ու Շերլինի։
2015, 2016 և 2017 թվականներին եղել է «Եվրատեսիլ» մրցույթի համահաղորդավար։
2017 թվականի սեպտեմբերի վերջին նախագահ Մակրոնը Բերնին հանձնարարել է ֆրանսիական մշակույթի հուշարձանների վերստուգումն իրականացնել ամբողջ երկրում և գտնել դրանց ֆինանսավորման նոր աղբյուրներ («Le Parisien» թերթի տվյալներով՝ 44 հազար հուշարձանների քառորդ մասը շտապ միջոցներ են պահանջում փրկության համար)։ Նոյեմբերի 10-ի հարցազրույցում հնչեցրել է իր առաջին առաջարկները․ Մեծ Բրիտանիայի նման, որտեղ Վեստմինստերյան աբբայության տոմսն արժե 24 եվրո, տաճարների մուտքը դարձնել վճարովի, ինչպես նաև ստեղծել National Heritage բրիտանական ֆոնդի նմանօրինակը, որի 4 մլն անդամը տարեկան 150-200 եվրո է վճարում[8]։
Անձնական կյանք
2014 թվականին Բերնը հարցազրույցներից մեկում պատմել է ծնողների տված խիստ դաստիարակության (նա այն անվանել է «պրուսական») մասին[9]։ Նա չի թաքցնում իր համասեքսուալությունը և հայտարարել է ծնող դառնալու երազանքի բացակայության մասին[10]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ