Ռաֆայել դե լա Ֆուենտե (անգլ.՝ Rafael de la Fuente, նոյեմբերի 11, 1986(1986-11-11)[1], Կարակաս, Վենեսուելա), վենեսուելացի դերասան և երգիչ։ Առավել հայտնի է ֆենթզի ժանրի «Գրաչի» (2011-2013) և վերաթողարկված «Դինաստիա» (2017 - ներկա) հեռուստասերիալներում կատարած դերերով։ Նշանակալից այլ դեր է կատարել «Կայսրություն» հեռուստասերիալի առաջին և երկրորդ եթերաշրջաններում (2015-2016)։
Կյանք և կարիերա
Ծնվել է ՎենեսուելայիԿարակաս քաղաքում[2]։ Դերասանական կարիերան սկսել է 2009 թվականին կատարելով Խորխե Գիլարդոյի դերը Telemundo հեռուստաընկերության «Ընկած հրեշտակ» հեռուստասերիալում[3]։ 2011 թվականին կատարել է Մաքսի դերը «Ավրորա» հեռուստասերիալում[3]։ Հաջորդիվ կատարել է Դիեգո Ֆորլանի դերը Nickelodeon Latin America-ի «Գրաչի» հեռուստասերիալում, որի հիմնական կազմի մեջ ընդգրկվել է երկրորդ եթերաշրջանում[3][4]։ 2014 թվականին կատարել է Խոակ Խուլիոյի դերը «Կախարդական պատմություն» հեռուստասերիալում, որը հանդիսանում է «Գրաչի» հեռուստասերիալի անգլալեզու ռեմեյքը[3][5]։
2015 և 2016 թվականներին կատարել է Ջամալ Լիոնի զուգընկերոջ՝ Մայքլ Սանչեսի պարբերաբար հայտնվող դերը Fox հեռուստաընկերության «Կայսրություն» երաժշտական փրայմ թայմ օճառային օպերայում[5][6][7]։ 2017 թվականին կատարել է Քլիվ Ջոնսի զուգընկեր Ռիկարդո Կանտոյի դերը ABC հեռուստաընկերության «Երբ մենք կապստամբենք» մինի սերիալում[8][9]։ 2017 թվականի մարտին կատարել է Սեմ Ջոնսի կերպարը The CW հեռուստաալիքի «Դինաստիա» հեռուստասերիալում, կերպարը հանդիսանում է բնօրինակ հեռուստասերիալի Սեմի Ջո Քերինգթոնի (Հեյզեր Լոքլեյր) գեյ տարբերակը[10][11]։
Անձնական կյանք
Ռաֆայելը գեյ է, այդ մասին բացահայտ կերպով հանրության առաջ հայտարարել է 2019 թվականի դեկտեմբերին[12]։